482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ
13:10
05 Նոյեմբերի 2007

2004 թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային Օրենք է ստորագրել «Դաշնային 1 օրենքի հոդվածի մեջ «Ռուսաստանում զինվորական փառքի օրերի (հաղթական օրերի) մասին» օրենքի փոփոխման մասին, որտեղ նոյեմբերի 4-ը հայտարարվել է Ժողովրդական միասնության օր։

Ռուսաստանում առաջին անգամ այս նոր համաժողովրդական տոնը նշվել է 2006 թ.-ի նոյեմբերի 4-ին։

Այն նվիրված է 1612 թ.-ի դեպքերի հիշատակին, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պաժորսկու առաջնորդությամբ ժողովրդական աշխարհազորը ազատեց Մոսկվան լեհ զավթիչներից։ Պատմականորեն այս տոնը կապված է XVII դ.-ում Ռուսաստանում Անորոշ ժամանակների ավարտի հետ։

Անորոշ ժամանակներ ասելով՝ պատմաբանները ենթադրում են գրեթե երեք տասնամյակի դեպքեր, 1584 թ.-ին Իվան Ահեղ թագավորի մահից մինչև 1613 թ.-ը, երբ ռուսական գահին բազմեց Ռոմանովների դինաստիայի առաջին թագավոր՝ Միխայիլ Ֆյոդորովիչ թագավորը։ Անորոշ ժամանակը Մոսկովյան պետության խոր ճգնաժամի դարաշրջան էր, որի պատճառը Ռյուրիկովիչների թագավորական դինաստիայի հատումն էր։ Դինաստիական ճգնաժամը շուտով վերաճեց՝ դառնալով ազգային-պետական ճգնաժամի։ Ռուսական միասնական պետությունը փլուզվեց, ի հայտ եկան բազմաթիվ ինքնակոչնե։ Ամենուրեք տիրող կողոպուտները, թալանը, ավազակությունը, կաշառակերությունը, համատարած հարբեցողությունը խոցեցին երկիրը։ Անորոշ ժամանակների բազմաթիվ ժամանակիցների թվում էր, թե տեղի է ունեցել «լուսապայծառ մոսկովյան պետության» վերջնական քայքայում։ Մոսկվայում իշխանությունը բռնատիրեց Ֆյոդր Մստիսլավսկի իշխանի գլխավորությամբ, որը Կրեմլ էր թողել լեհ զինվորներին՝ կաթոլիկ արքայազն Վլադիսլավին ռուսական գահը հանձնելու նպատակով։

 Ռուսաստանի համար այդ ծանր ժամանակներում Հերմոհեն հայրապետը կոչ արեց ռուս ժողովրդին պաշտպանել ուղղափառությունը և դուրս հանել լեհ զավթիչներին Մոսկվայից։ «Եկել է ժամանակը, որ մեր հոգիները տանք Սուրբ Աստվածածնու տան համար», - գրել է հայրապետը։ Նրա կոչին միացան ռուս մարդիկ։ Սկսվեց հայրենասիրական լայն շարժում՝ լեհերից մայրաքաղաքը ազատելու նպատակով։ Առաջին ժողովրդական աշխարհազորը գլխավորեց Ռյազանի վոյեվոդ Պրոկոպի Լյապունովը։ Սակայն ազնվականների և կոզակների միջև տեղի ունեցած երկպառակության պատճառով, որոնք կեղծ մեղադրանքի պատճառով սպանեցին վոյեվոդին, աշխարհազորը փլուզվեց։ 1611 թ.-ի մարտի 19-ին Մոսկվայում ժամանակից շուտ սկսված հակալեհական ապստամբությունը տապալվեց։

1611 թ.-ին մանր «առևտրային մարդ», Նիժեգորոդի տեղական ավագանի Կոզմա Մինինը դիմեց իր քաղաքի բնակիչներին՝ ժողովրդական աշխարհազոր ստեղծելու կոչով:

Մինինի կոչով քաղաքի բնակիչները ժողովրդական աշխարհազորի ստեղծման համար ինքնակամ որոշակի գումար էին տալիս։ Սակայն ինքնակամ արված ներդրումները բավարար չէին։ Այդ պատճառով հայտարարվեց որոշակի գումարի հարկադիր հավաք. յուրաքանչյուրը պարտավոր էր աշխարհազորի գանձարան հանձնել իր եկամուտների հինգերորդ մասը՝ որպես ծառայողների աշխատավարձ։

Մինինի առաջարկով գլխավոր վոյեվոդի պաշտոնին հրավիրվեց Նովգորոդի 30-ամյա իշխան Դմիտրի Պոժարսկին։ Վերջինս միանգամից չընդունեց առաջարկը, նա համաձայնվեց միայն այն պայմանով, որ քաղաքի բնակիչները իրենք ընտրեն օգնական նրա համար,  ով կղեկավարեր աշխարհազորի գանձարանը։ Ի. Մինինը ընտրվեց որպես Պոժարսկու օգնական։ Այսպիսով՝ ժողովրդական երկրորդ աշխարհազորի գլուխ կանգնեցին երկու հոգի, որոնք ընտրվել էին ժողովրդի կողմից և համակված էին նրա ողջ հավատով։ Պոժարսկու և Մինինի շուրջ հավաքվեց այն ժամանակների համար մի հսկա զորաբանակ՝ շուրջ 10 հազ. տեղացի, գրեթե 3 հազ կազակ, ավելի քան հազար հրաձիգ և բազմաթիվ գյուղացիներ։ 1579 թ.-ին երևան եկած Կազանի Աստվածամոր հրաշագործ սրբապատկերով Նիժոգորոդի ժողովրդական աշխարհազորը 1612 թ.-ի նոյեմբերի 4-ին կարողացավ գրոհով գրավել Կիտայ-քաղաքը և դուրս մղել լեհերին Մոսկվայից։ 1613 թ.-ին ետ վերցված Հսկա Զեմսկու Տաճարը վերջնական հաղթանակը դարձավ Անորոշ ժամանակների նկատմամբ՝ դառնալով ուղղափառության և ժողովրդական միասնության տոնակատարություն։   

1645-1676 թթ.-ին թագավորած Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի հրամանով՝ այս կարևոր իրադարձության առթիվ սահմանվեց տոն, որը դարձավ Մոսկովյան Ռուսի ուղղափառ-պետական տոնը  (նշվում էր մինչև 1917 թ.-ը)։ Եկեղեցական օրացույց այս տոնը մտավ որպես Կազանի Աստվածամոր հրաշագործ սրբապատկերի տոնակատարություն՝ ի հիշատակ 1612 թ.-ին լեհերից Մոսկվան և Ռուսաստանը ազատելու օրվան։

Ահա թե ինչ է ասել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդը, 1612 թ.-ի իրադարձությունների առթիվ Ռուսաստանում նոր տոնի նշանակման վերաբերյալ. «Թող նոր տոնը ծառայի ժողովրի միասնությանը, այն բանի գիտակցմանը, որ Ռուսաստանը՝ մեր ընդհանուր Հայրենիքն է։ Յուրաքանչյուր ժամանակակից պետությունում անխուսափելի հանդիսացող աշխարհընկալման, ազգային, սոցիալական և այլ տարբերությունները չպետք է խոչընդոտեն մեր ընդհանուր աշխատանքներին՝ ի շահ Հայրենիքի բարգավաճմանն ու նրանում բնակվող մարդկանց բարօրությանը»։

Պատրիարքը նաև կոչ է արել ռուսներին՝ վերածել նոյեմբերի 4-ը «բարի գործերի և մարդկանց մասին հոգատարության օր»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
18 Դեկտեմբերի 2014
ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ–ն կարգավորում է Կուբայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ կընդլայնվի առևտուրը, կվերականգնվեն քաղաքական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները։
13:44
12 Օգոստոսի 2014
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը։ Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
19:27
05 Դեկտեմբերի 2007
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
20:09
04 Դեկտեմբերի 2007
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի