ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ցերեկը հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Սմբատի Ավանեսյանը N զորամասի պահպանության մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Վերջինս անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Դեպքի առթիվ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն: -0-