ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կիրակի ՃՏՊ-է տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում:
Վրացական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել դեպքի վայրից:
Տեսանյութ: youtube.com/Georgian Broadcaster
ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հունիսի 25–ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը (58 ուղևոր, 2 վարորդ) բախվել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի ուղևորներ` 1957 թ. ծնված Մարգարիտա Մարտիրոսյանը և 1957 թ. ծնված Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ 1939 թ. ծնված Մարգարիտա Կիրիևան՝ նույն քաղաքի «Ավերսի» հիվանդանոց:
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել>>
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: