ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով տուժել է երկու քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Загружается новость ...
"Право"
Պարզվել է, որ Mercedes E320 ավտոմեքենայի վարորդ, 37–ամյա Գ. Ս.-ը վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Թ. և 1957 թ. ծնված Ա. Ե.-երին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: -0-