ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
armtimes.com կայքի տեղեկություններով, 4 կանայք 27-ամյա Անի Ոսկանյանին ծեծել են՝ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով: Մասնավորապես, Անի Ոսկանյանը Վարդանանց փողոցում գտնվող կարաոկեներից մեկից զանգահարել է Աննա Համբարձումյանին, Վարդուհի Ռյաբուինյանին, Անահիտ Չերքեզյանին, Սաթենիկ Սաղաթելյանին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին: Ինչից հետո վերջիններս գնացել են Անի Ոսկանյանից պատասխան պահանջելու:
Загружается новость ...
"Право"
Նրանք կարաոկեից դուրս են հրավիրել Անի Ոսկանյանին և չորսով սկսել ոտքերով և ձեռքերով ծեծել նրան. ծեծի հետևանքով 27-ամյա Ոսկանյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունում, սակայն, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ բացատրություն տալ: Թե ինչ աստիճանի մարմնական վնասվածնքեր է ստացել 27-ամյա կինը, հայտնի կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
shamshyan.com կայքը նախօրեին հաղորդել էր, որ ուշ գիշեր ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկված 5 կանայք ազատ են արձակվել:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում:-0-