ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավտովթար է տեղի ունեցել նախօրեին Երևանում։
Ժամը 09:00-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոեդով փողոցների խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Գոռ Վարդանյանի վարած Volkswagen, Աբովյան քաղաքի բնակիչ, 55-ամյա Վահիկ Մաթևոսյանի վարած ВАЗ 21102 և Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Վանյանի վարած Mitsubishi ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ կայքի, վարորդներից Գ. Վարդանյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ, Վ. Մաթևոսյանը անհատ տաքսու վարորդ, իսկ Ա. Վանյանը՝ «ՕԿՏԱ-ԴՊ» ՍՊԸ-ի տնօրեն:
Հայաստանի քննչական կոմիտեի կողմից նյութեր են նախապատրաստվում փաստի առթիվ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում