534.46
7.42
479.98
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա (ՎԻԴԵՈ)

18:55
16 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում Higer մակնիշի երթուղային ավտոբուսի վարորդը նշված ավտոբուսով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 32-ամյա Ռիմա Օսիպյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, ավտոբուսը սպասարկում էր թիվ 3 երթուղին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։–0–

Տեսանյութը` shamshyan.com–ի

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:42
23 Մայիսի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է:
12:51
23 Մայիսի 2019
ՀՀ երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիայում տեղի ունեցած վթարում. դեսպանատուն
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի:
11:37
23 Մայիսի 2019
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել. կասկածյալները տղամարդ ու կին են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
18:15
22 Մայիսի 2019
Երևանի բնակիչը դաժանորեն ծեծել է հորը. ոստիկանություն
Երևանի Սարի Թաղի բնակիչը ձերբակալվել է հորը ծեծելու կասկածանքով:
17:41
22 Մայիսի 2019
Ողբերգական ՃՏՊ Իտալիայում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Հայաստանի քաղաքացիներ են տուժել Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի շրջվելու հետևանքով:
12:15
22 Մայիսի 2019
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել
Սյունիքում հրդեհ է բռնկվել մարդատար ավտոբուսում, որում էքսկուրսիա մեկնող դպրոցականներ են եղել:
11:53
22 Մայիսի 2019
Վոլժսկիում ամբողջությամբ այրվել է հայ բազմազավակ ընտանիքի տունն, իրերն ու գույքը
Վոլժսկիում մայիսի 20–ի գիշերն ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող տունը, իրերն ու ավտոմեքենան։
10:44
22 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. BMW–ն գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր
30–ամյա օպերլիազորը BMW–ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում։
21:15
21 Մայիսի 2019
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը դուրս է վազել խցից, կտրող-ծակող գործիքով հարվածել մեկ այլ դատապարտյալի. հարուցվել է քրգործ:
18:47
21 Մայիսի 2019
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են
Արագածոտնում 3 անչափահասներ խատուտիկ են կերել ու թունավորվել են։
16:35
21 Մայիսի 2019
Վանաձորում 1 տարեկան երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել, նրան տեղափոխում են Երևան
Վանաձորում 1 տարեկան երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել, նրան տեղափոխում են Երևան:
15:57
21 Մայիսի 2019
2 ՊՆ ծառայողներ են վիրավորվել Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում (ՖՈՏՈ)
Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։