539.06
7.43
478.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Երևանում. BMW–ն գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:44
22 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Վարդանյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ա. Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:33
16 Հունիսի 2019
Գողություն երևանյան ռեստորանից. բերման են ենթարկվել մի խումբ անձինք (ՎԻԴԵՈ)
Հունիսի 14-ին գողություն է կատարվել երևանյան ռեստորաններից մեկից:
12:15
16 Հունիսի 2019
Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ մարդ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն:
11:00
16 Հունիսի 2019
ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. տուժածների մեջ անչափահաս երեխա կա
Նախօրեին՝ հունիսի 15-ին, ժամը 05:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
18:14
15 Հունիսի 2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հեռուստաաշտարակի մոտ
Խոշոր հրդեհ է բռնկվել շաբաթ օրը Սարի թաղում:
14:21
15 Հունիսի 2019
Վրաերթ Երևանում. 2 երեխա հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունիսի 2019
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում։
20:53
14 Հունիսի 2019
36–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
36–ամյա Արմեն Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած։
17:43
14 Հունիսի 2019
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել:
15:53
14 Հունիսի 2019
Ընտանեկան «հաշիվներ». Արցախում 7–ամյա աղջիկը դանակահարել է կրտսեր քրոջը
Արտակարգ պատահար է տեղի ունեցել արցախյան գյուղերից մեկում։
15:52
14 Հունիսի 2019
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում` պատճառելով 771.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում`  պատճառելով 771.000 դրամի վնաս:
15:25
14 Հունիսի 2019
Պատուհաս բակում. տղամարդը փորձել է կրակել առնետին, բայց ինքն իրեն վնասվածք է հասցրել
Նախօրեին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:40
14 Հունիսի 2019
Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել միկրոավտոբուսի մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: