ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ 27-ամյա Եղիշե Աղաբեկյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Արմավիրի մարզի Առատաշեն գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել առվակի համար նախատեսված բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Բթարի հետևանքով վարորդ Ե. Ազաբեկյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 27-ամյա Բեգլար Բազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։–0–