484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ոչ ոք ողջ չի մնացել Եգիպտոսում գրանցված ավիավթարում
17:33
31 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական օդանավում ոչ ոք ողջ չի մնացել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը` հղում անելով եգիպտական իշխանությունների ներկայացուցիչներին:

«Սինայում վթարված ռուսական օդանավում ողջ մնացածներ չկան»,- ասվում է գործակալության հաղորդման մեջ:

Ավելի վաղ փրկարարները հայտնել էին, որ դեպքի վայրում հայտնաբերել են ավելի քան 100 դի, ներառյալ երեխաների: Ռոյթերս գործակալությունն իր հերթին տեղեկատվություն էր տարածել, որ փրկարարներն իբր ուղևորների ձայներ են լսել օդանավի փլատակների տակից:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության հայտարարության համաձայն, KGL9268 չվերթի А321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվել առավոտյան ժամը 5.51-ին (Մոսկվայի ժամանակով 6.51): Այն ռադարներից անհետացել է թռիչքից 23 րոպե անց: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ:

Սինայի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է Սինայի կենտրոնական մասում` Էլ Կանտալա և Էլ Լաքսիմա շրջանների միջև գտնվող լեռներում` Էլ Հասնա քաղաքի մոտակայքում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
11:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։