ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ուրբաթ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը մահացել է։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։
Կայքի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։
«Միջադեպի պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, «Viber»-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին», - հայտնում է կայքը։ -0-