ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։20-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի դիմաց՝ Խանջյան փողոցի թունելի հատվածում, բախվել են ВАЗ 21010 և Mercedes ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 21010-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ 25-ամյա Ռազմիկ Ավանեսյանը, 31-ամյա Արտյուշա Եղյանը և 23-ամյա Սարգիս Խուբեսարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի և թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21010-ի վարորդը, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին, գլխիվայր շրջվել և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին։
Загружается новость ...
"Право"
Վիրավորներին, մինչև փրկարարների ժամանումը, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանները։
ՃՈ-ն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-