483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի ՃՏՊ–ից տուժած անձանցից չորսը ծանր վիճակում են
13:20
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ՏԿԱԻՆ–ը հրապարակել է Տուլայում տեղի ունեցած ՃՏՊ–ի տուժածների թարմացրած ցուցակները։

Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում, չորեքշաբթի օրվա ժամը 11։30–ի դրությամբ, Ուզլովայայի, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բուժկենտրեններում բուժում է անցնում 26 տուժած, որոնցից չորսը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։

Ուզլովայա ԲԿ–ում գտնվող 15 տուժածից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` Արիկոնյան՝ գանգուղեղային վնասվածք, վիճակը՝ ծայրահեղ ծանր, Գոհար Գասպարյան (ծնվ. 1976թ.)՝գանգուղեղային վնասվածք, վիճակը՝ ծանր, Արթուր Արամի Հովհաննիսյան՝ վիճակը՝ ողնաշարի վնասվածք, ծայրահեղ ծանր, Սերյոժա Կարենի Սարգսյան (ծնվ. 1960թ.)՝ գանգուղեղային վնասվածք, վիճակը՝ ծանր։ Մյուսների մոտ բացահայտվել են կրծքավանդակի վնասվածքներ և գանգուղեղային տրավմաներ, ոմանց վիճակը միջին ծանրության է։

Տուլայում է Հայաստանի առողջապահության նախարարը>>

Կիրեևսկի ԲԿ–ում ստացիոնար բուժում են ստանում թվով 8 քաղաքացի, որոնց մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ, ողնաշարի վնասվածքներ և բաց վերքեր։

Նովոմոսկովսկի բժշկական կենտրոնում գտնվող երեք տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Տուլայում է Հայաստանի առողջապահության նախարարը

Ուզլովայա քաղաքի «Երիտասարդություն» կինոթատրոն են տեղափոխվել թվով 25 քաղաքացի, նրանցից մեկը, ում ինքնությունը դեռ չի ճշտվել, տեղափոխվել է բարեկամների մոտ։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ՃՏՊ–ում զոհվել է ութ մարդ`
1. Հակոբ Լուդվիկի Ալիխանյան (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (1970թ.),
3. Հրաչ Արտավազդի Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Արմենակի Մանուկյան (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանի Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Ավետիքի Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.)


Հիվանդանոցների հեռախոսահամարները՝
1. Ուզլովայա ԲԿ՝ (+7) 487 316 03 33
2. Կիրիևսկ ԲԿ՝ (+7) 487 546 18 42
3. Նովոմոսկովսկ ԲԿ՝ (+7) 487 625 23 04
Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում բացվել է թեժ գիծ` 007 487 221 1609
ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ թեժ գիծ` 911 կամ 010 36 02 97

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Տուլայի «Դոն» ավտոճանապարհին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում եղել է մոտ 60 մարդ։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան»։ Իրավապահները դիտարկում են ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չեն բացառում, որ վարորդը կարող էր քնել ղեկին։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ստեղծվել է Տուլայի ՃՏՊ–ում տուժածների աջակցության հանձնաժողով, որը գլխավորել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: