527.4
7.25
475.91
+36
Եղանակը Երևանում
Հայ

Ծուխ Մոսկվա–Երևան օդանավի սրահում. տուժել է ութ ուղևոր

11:15
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ութ մարդ է տուժել ուրբաթ Nordwind ընկերության օդանավից տարհանման ժամանակ։ Ինքնաթիռը չի կարողացել Երևան մեկնել Շերեմետևոյից օդանավում լցված ծխի պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ–ին են հայտնել ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Փչովի օդանավասանդուղքով տարհանման ժամանակ տուժել է ութ մարդ»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել են։

ԱԻՆ ԳՎ–ում հայտնել են, որ «թռիչքուղի մտնելիս ղեկավարման ժամանակ Boeing-747 օդանավի անձնակազմն ազդանշան է տվել օդաչուի սրահում ծխի առկայության մասին»։ Օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են օդանավասանդուղքներով և տեղափոխվել օդանավակայան։

Համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներն այրման կամ ծխահարման հատկանիշներ օդանավում չեն հայտնաբերվել։

«Երևան մեկնելու համար պահեստային օդանավ է պատրաստվում»,– ասել է ԱԻՆ ԳՎ ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։
«Տուժածների թվում երեխաներ չկան։ Մեծամասնությունն ունեն սալջարդեր և քերծվածքներ։ Մեկ մարդ հոսպիտալացվել է սրունքաթաթի հոդախախտով, ևս մեկը` հիպերտոնիկ կրիզով»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես հայտնել են ՏԱՍՍ–ին ավիացիոն ծառայություններից, Boeing-737 օդանավը եղել է սարքին վիճակում։

«Օդանավն անցել է բոլոր նախաթռիչքային ընթացակարգերը։ Տեխնիկական վիճակը նորմալ է»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Թե ինչն է դարձել ծխի առկայության պատճառ, պարզվում է։

ՏԱՍՍ–ը, հղում անելով օդանավակայանի առցանց տաբլոյի տվյալներին, հայտնել է, որ Nordwind ընկերության` Շերեմետևոյում օդանավի սրահում ծխի պատճառով ուշացած օդանավը մեկնել է Երևան։

«N4477 – մեկնել է 05։19–ին»,– նշվում է օդանավակայանի կայքում։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում: