ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է այս րոպեներին տեղի ունենում Երևանի կենտրոնում։
Ժամը 12։20–ին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Խանջյան փողոցի վրա գտնվող Jose ակումբի մոտ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է, որ ինքնասպան կլինի՝ իրեն ցած նետելով։
shamshan.com կայքի հաղորդմամբ, տղամարդը մոտ 50-60 տարեկան է։
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ովքեր բանակցություններ են վարում, որ տղամարդն ինքնասպան չլինի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում