ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հրդեհ է բռնկվել հինգշաբթի առավոտյան Թեհրանի «Պլասկո» 15–հարկանի առևտրային կենտրոնի 9–րդ հարկում։ Մի քանի ժամ անց շենքը փլուզվել է կողքին գտնվող շինությունների վրա։ Պաշտոնական տվյալներով, փլատակների տակ կարող են լինել 50-100 մարդ։ Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնում է 30 հրշեջների մահվան մասին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում