486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Քանաքեռ-Զեյթունում թոռը սպանել է տատին. ոստիկանություն
13:01
06 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 5-ին,   Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում թոռը սպանել է տատին, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

«Ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ հարևանի դստեր` Էմմայի  խնդրանքով բացել է նրանց տան դուռը և մտնելով ներս` հայտնաբերել են վերջինիս մոր` 1924 թ. ծնված Սիրանուշ Կարապետյանին` մահացած, արյան հետքերով, կողքին` կոտրված շիշ բեկորներ կան, իսկ տունը խառնած վիճակում է»,-ասված է հաղորդագրությունում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, Կամարակի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է Ս. Կարապետյանի դիակը` գլխի շրջանում ապակյա շշի հարվածի հետքով:

«Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին Ս. Կարապետյանին սպանել է վերջինիս թոռը` 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Կ.-ն»,-նշվում է հաաղորդգրությունում:

Արման Կ.-ն ձերբակալված է:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:-0-



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։