527.4
7.25
475.91
+36
Եղանակը Երևանում
Հայ

Սիսիանում տղամարդը մահացել է անասնագոմի դռանն ամրացված ռազմամթերքի պայթյունից

15:02
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ողբերգական պատահար է տեղի ունեցել նախօրեին Սիսիանում։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook–ի իր էջում, նախնական տվյալներով, հուլիսի 18-ին անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական վիճակի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին։

Загружается новость ... "Право"

Տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում: