440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Շղթայական ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. Nissan–ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

11:52
11 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակիչ, 22-ամյա Միքայել Աղաջանյանի վարած Nissan մակնիշի և Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Զաքարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, այնուհետև Nissan-ը բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արշակունյաց պողոտայի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Քարամյանի կողմից վարվող Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 29-ամյա Դավիթ Մանուկյանի` թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Տեր-Կյուրեղյանի` ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Զախարյանի կողմից վարվող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին