ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 10-ին, ժամը 20:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–