481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ օմբուդսմենը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տուլայի ՃՏՊ–ում տուժածների ընտանիքներին
10:39
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը: Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»,– ասվում է ցավակցական հեռագրում։

Պանֆիլովան պատրաստակամություն է հայտնել նաև ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Տուլայի «Դոն» ավտոճանապարհին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում եղել է մոտ 60 մարդ։

Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական ցուցակների համաձայն, երեքշաբթի երեկոյան տվյալներով, ՃՏՊ–ում զոհվել է 8 մարդ, 32 տուժածներ հոսպիտալացվել են, նրանցից 11–ը վերակենդանացման բաժանմունքում են, 8–ն ամբուլատոր բուժում են ստացել։

Տուլայի ՃՏՊ–ում տուժածների ցուցակները>>

 Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան»։ Իրավապահները դիտարկում են ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չեն բացառում, որ վարորդը կարող էր քնել ղեկին։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ստեղծվել է Տուլայի ՃՏՊ–ում տուժածների աջակցության հանձնաժողով, որը գլխավորել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում բացվել է թեժ գիծ` 007 487 221 1609
ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ թեժ գիծ` 911 կամ 010 36 02 97։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոկսվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները` ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։