ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում մարդ է կորել։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորածն Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ն է։
Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։
Ջրափրկարարները Սևանա լճում որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով և վերսկսվել են ուրբաթ վաղ առավոտյան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում