535.56
7.43
479.72
+18
Եղանակը Երևանում
Հայ

Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19:11
19 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։ 

2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություն:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Երեք անչափահասները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Загружается новость ... "Лево"

«Դեպքի օրը՝ 2019 թվականի ապրիլի 12-ին, իրավապահներին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը և հայտնել, որ վերոհիշյալ երիտասարդների հետ ինքն է վիճաբանել, որի ժամանակ էլ դանակով հարվածել է վերջիններիս: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ երեք անչափահասներին դանակահարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուղևորափոխադրումներով զբաղվող 28-ամյա երիտասարդի և ուղևորի միջև ճանապարհին տեղի է ունեցել վիճաբանություն ու քաշքշուկ, հնչել են հայհոյանքներ, երիտասարդ ուղևորը վիրավորելով ու քաշքշելով մեքենայից դուրս է հանել վարորդին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որոշ ժամանակ անց, հիշյալ ուղևորի եղբոր որդին 6-7 երիտասարդների հետ հանդիպել է վարորդին, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ 28-ամյա վարորդը դանակի հարվածներ է հասցրել վերոհիշյալ երեք անչափահասներին:

Պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցած երիտասարդները բոլորն էլ Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչներ են, ովքեր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել են և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ:

Օրենքով սահմանված կարգով կասկածյալ 28-ամյա երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում իրականացվել են խուզարկություններ, կատարվել առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Նախաքննական մարմինը 2019 թվականի ապրիլի 13-ին ստացել է ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 20.10.2009 թվականի թիվ 1833 որոշումը, հիվանդության վկայագիրը և տեղեկանքը, համաձայն որոնց՝ կասկածյալի մոտ ախտորոշվել է «սուր պոլիմորֆ պսիխոզ» հիվանդությունը, և վերջինս զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի: Այս կապակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը հարցմամբ դիմել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը, որի պատասխանը դեռևս չի ստացվել», – նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:39
17 Մայիսի 2019
Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ:
13:44
17 Մայիսի 2019
Մահվան դեպք Հայաստանում. 2–ամյա երեխան ընկել է բակի սանհանգույցը
Դժբախտ պատահար է տեղի ունեցել ուրբաթ առավոտյան Կոտայքի մարզում։
12:21
17 Մայիսի 2019
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
21:15
16 Մայիսի 2019
87–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 87–ամյա Օլինկա Հովհաննիսյանը։
18:55
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա (ՎԻԴԵՈ)
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա:
11:12
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդին փորձել են փոխել
Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
10:56
16 Մայիսի 2019
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը: