486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բողոքի ակցիայի երեք ոչ սթափ մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք
14:19
01 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1. /Նովոստի–Արմենիա/. Երեք երիտասարդները, որոնց կասկածում են ոգելից խմիչքներ չարաշահելու մեջ, չորեքշաբթի Մարշալ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ արդեն 9–րդ օրն ընթանում են բողոքի ակցիաներ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։

«Ձերբակալվածների հետ միասին ոստիկանության մեքենա են նստել նաև մամուլի ներկայացուցիչներ»,– հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին, նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։

Ակցիան շարունակվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը և պատժել խաղաղ ցույցի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին։

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո-0-։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
27 Փետրվարի 2017
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
19:25
27 Փետրվարի 2017
Դավիթաշենում 25–ամյա աղջիկը կախվել է էլեկտրական հոսանքի լարով
Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել:
16:11
27 Փետրվարի 2017
Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել Մերձմոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում
Հայաստանի 35–ամյա քաղաքացին մահացել է հարզենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։
14:55
27 Փետրվարի 2017
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` վնասելով երակները
Նախօրեին ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։
11:15
27 Փետրվարի 2017
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
10:15
27 Փետրվարի 2017
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:35
26 Փետրվարի 2017
Ինքնասպանության փորձ Երևանում
Նախօրեին երեկոյան Երևանում 50–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։