527.46
7.22
475.92
+37
Եղանակը Երևանում
Հայ

Պոլիէթիլենային տոպրակում նորածին երկվորյակներ են հայտնաբերվել Գյումրում. փոխմարզպետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

12:17
18 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նորածիններ են հայտնաբերվել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում նախօրեի երեկոյան։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, երկվորյակ տասն օրական տղաներին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերել է գիշերօթիկի պահակը։ Նրանք տեղափոխվել են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մանկատուն։

«Նորածիններին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, երկու փոքրիկների առողջական վիճակն էլ լավ է, կերակրվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով, պետք է հաստատվի երեխաների արյունակիցներ լինելու հանգամանքը, նաև հնարավորության դեպքում պարզվի, թե ինչու են ծնողները հիաժարվել երեխաներից, միգուցե նրանք ևս կյանքի դժվարին իրավիճակում են գտնվում:

«Եթե ծնողները կամ մայրը հայտնաբերվեն, կփորձենք պարզել այս քայլի պատճառները: Եթե խնդիրը միայն սոցիալական բնույթ ունեցավ, ապա կփորձենք օգնել ծնողներին ու հնարավորության դեպքում երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ եթե ոչ,ապա համապատասխան ընթացակարգով երեխաները կհանձնվեն մանկատան խնամքին»,- պարզաբանել է Սոֆիա Հովսեփյանը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի:
11:42
15 Օգոստոսի 2019
Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում
Ահազանգ ԱԻն–ում. Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում։