437.67
4.35
404.35
0
Եղանակը Երևանում
Հայ

Պեդոֆիլ–անիմատոր` ծնունդով Հայաստանից. սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)

16:21
29 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող առևտրային ցանցերից մեկի մանկական հրապարակի աշխատողը կալանքի տակ է վերցվել։

Հայաստանում ծնված 32–ամյա տղամարդը, ով ըստ իր ռեզյումեի, «պատրաստ է ամբողջովին տրվել աշխատանքին», մեղադրվում է մանկապղծության մեջ։

«Քննության վարկածով, տղամարդը, լինելով մոսկովյան առևտրային կենտրոններից մեկի մանկական խաղասենյակի աշխատող, մանկահասակ տղաների հետ խաղալիս` ճնշել է դիմադրելու նրանց կամքը և սեռական բնույթի գործողություններ կատարել նրանց նկատմամբ»,– հայտնել է Մոսկվայի ՔԿ ԳՎ ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։

Загружается новость ... "Право"

Հասկանալի պատճառներով, երեխաների ծնողները մեկնաբանություններից զերծ են մնում։ Այժմ հայտնի է միայն, որ տուժել է ոչ թե երկու, և ոչ էլ երեք, այլ ավելի շատ երեխա։ Մանկական խաղահրապարակի ղեկավարության խոսքով, հանցագործությունները կատարվել են հենց խաղային գոտում։ Մի երեխա բողոքել է ծնողներին, տեսախցիկներն ամեն ինչ հաստատել են, հայտնում է Ռուսաստանի առաջին ալիքի կայքը։

Առևտրային կենտրոնի ղեկավարությունն արդեն հայտարարություն է տվել` այդ դեպքից հետո անիմատորների համար հարցազրույցի պարտադիր մաս է լինելու ստի դետեկտերով ստուգումը։

Աշխատողի կատարած հանցագործության համար, իրավաբան Ալեքսեյ Կանովի խոսքով, գործատուն միայն վարչական պատասխանատվություն կկրի։ Հնարավոր է` աշխատանքից ազատեն նրան, ով մեղադրյալին աշխատանքի է ընդունել։ Այժմ նախկին անիմատորը կալանքի տակ է։ Քննությունը ստուգում է նրա առնչությունն այլ նմանատիպ հանցագործություններին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ