437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է (ՎԻԴԵՈ)

22:00
15 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնում գտնվող Աստվածամոր (Notre Dame Cathedral) տաճարում, հայտնում է BBC–ն` հղում անելով Փարիզի հրշեջ դեպարտամենտին։

Տաճարի ներսում գտնվող մարդիկ տարհանվել են։ ԶԼՄ–ներում և սոցցանցերում հայտնվում են այրվող տաճարի լուսանկարներ և տեսնյութեր։

Տաճարի ներկայացուցչի խոսքով, հրդեհը սկսվել է Ֆրանսիայի ժամանակով 18։50–ին (Երևանի ժամանակով` 20։50), հայտնում է Liberation պարբերականը։

Ֆրանս Պրեսի հաղորդմամբ, հրշեջներն ասում են, թե հրդեհը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների անցկացման հետ։


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր Twitter–ում «սարսափեցնող» է անվանել կատարվածը և կոչ է արել հրդեհի վայրում գտնվողներին պահպանել անվտանգության կանոնները և չմտնել հրշեջների տեղադրած փակողներից այն կողմ։

Նախորդ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին դրամահավաք էր սկսել տաճարը վերականգնելու նպատակով։

Աստվածամոր տաճարը կառուցվել է 12-14–րդ դարերում և համարվում է Եվրոպայի առավել հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ