ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Sonata» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ «Hyundai Sonata»-ում, բացի Ն. Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։
Տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների ինքնությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում