+36
Եղանակը Երևանում
Հայ

Մորը սպանած տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

17:02
20 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 70–ամյա կնոջը սպանելու կասկածանքով` ձերբակալվել է նրա 50–ամյա որդին։

2019 թ. հունիսի 19-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչուհու դիակը:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով, 2019 թ. հունիսի 19-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակչուհու դուստրը և վերջինիս ամուսինը, կոտրելով 1948թ. ծնված կնոջ տան դռան փականքի շրջանակը, ներս են մտել և նկատել վերջինիս դիակը` դեմքի շրջանում առկա վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի որդին է՝ ծնված 1969թ.: Պարզվել է նաև, որ վերջինս հաշվառված է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձևի կայուն դեֆեկտ» ախտորոշմամբ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
22 Հուլիսի 2019
Կադրեր են հրապարակվել Երևանի կենտրոնում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ-ը քիչ առաջ կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո:
12:48
22 Հուլիսի 2019
Երևանի կենտրոնում տուն է այրվում
Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
11:46
22 Հուլիսի 2019
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել:
10:35
22 Հուլիսի 2019
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ (ՖՈՏՈ)
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին, նրանք կալանավորվել են։
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է: