527.39
7.13
475.9
+34
Եղանակը Երևանում
Հայ

Մի ընտանիքի պատմություն, կամ գլխակեր դայակը

19:54
29 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է կատարվել Մոսկվայում` ազգությամբ ուզբեկ, 38-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով դայակ է աշխատել մի ընտանիքում, կտրել է չորսամյա երեխայի գլուխը:
Մոսկվայի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը հայտնում է, որ հանցագործության կատարման պահին կինը թմրանյութի ազդեցության տակ է եղել, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Քննիչները պատմել են, որ կինը Սամարղանդից է ժամանել Մոսկվա: Ինչպես ենթադրում են քննիչները, կինը սպասել է, մինչև ծնողներն ավագ երեխայի հետ հեռանան բնակարանից, սպանել է չորս տարեկան երեխային, կտրել է նրա գլուխը և վառել է բնակարանը:

Դրանից հետո դայակը, կտրած գլուխը ձեռքին, եկել է «Октябрьское поле» մետրոյի կայարան և սպառնացել է պայթեցնել ինքն իրեն, հայտարարելով, որ ինքն ահաբեկիչ է: Այնտեղ կնոջը ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները:

Իրավապահ մարմիններում ընդգծել են, որ ձերբակալվածն իրեն ոչ ադեկվատ է պահում, և հատուկ փորձաքննությունը պետք է պարզի, թե որքանով է ընդունակ հասկանալով «սեփական գործողությունների և արարքների նշանակությունը»:

Վերջին տեղեկության համաձայն, դայակը բերման է ենթարկվել և ուղղվել դատահոգեբանական փորձաքննության: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով` «Անչափահասի սպանություն»:

Ընտանիքի պատմությունը, ում մոտ դայակ է աշխատել ուզբեկ կինը, հայտնում է Московский комсомолец-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Պարզվել է, որ բնակարանը, որում կատարվել է սպանությունը և հրդեհը, վարձակալությամբ է տրվել, իսկ ընտանիքը Մոսկվա է ժամանել Օռլովի մարզից:

Բնակարանը, որը գտնվում էր Ժողովրդական ընդդիմության փողոցի 29-րդ տանը, վարձակալությամբ է տրվել վերջին տասը տարիների ընտանիքում: Այնտեղ ապրում էր ընտանիք երկու երեխաներով` 15-ամյա տղայի և 4-ամյա աղջկա հետ: Սպանված երեխայի մայրն աշխատում էր հարսանյաց սրահում, հայրը բջջային կապի ընկերությունում մոնտաժող էր, հայտնում է tvzvezda.ru-ն: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: