542
7.56
481.56
+5
Եղանակը Երևանում
Հայ

Mercedes–ը կողաշրջվել է կամրջի վրա. կան տուժածներ, այդ թվում` 2 տարեկան երեխա (ՖՈՏՈ)

12:26
07 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Սուքիասյանը, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ, 40-ամյա Էլմիրա Սուքիսայնաը` «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ։

Բացի այդ, ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հիվանդանոց են տեղափոխվել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 2-ամյա Ալեքս Նարինյանը, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Մկրտչյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մկրտչյանը՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:

Шамшян ДТП

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով:

«Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ»,– ասվում է գրառման մեջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:24
23 Ապրիլի 2019
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել:
20:56
23 Ապրիլի 2019
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից:
16:11
23 Ապրիլի 2019
Երևանում այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (ՎԻԴԵՈ)
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
12:28
23 Ապրիլի 2019
Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր է մահացել
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի ինքնազգացողությունը վատացել է չվերթի ժամանակ:
10:35
23 Ապրիլի 2019
Բնակելի չորսհարկանի տուն է փլուզվել Ստամբուլում (ՎԻԴԵՈ)
Չորսհարկանի տուն է փլուզվել երկուշաբթի Ստամբուլի շրջաններից մեկում:
16:54
22 Ապրիլի 2019
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
22:57
21 Ապրիլի 2019
Սյունիքի մարզում մասամբ եկեղեցի է փլուզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
16:45
21 Ապրիլի 2019
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
13:57
21 Ապրիլի 2019
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել:
12:15
21 Ապրիլի 2019
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել:
12:59
20 Ապրիլի 2019
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է:
19:11
19 Ապրիլի 2019
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: