478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Մեղադրանք է առաջադրվել Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին
21:01
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի մարզում շրջված Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին մեդադրանք է առաջադրվել, ՏԱՍՍ–ին են հայտնել մարզային ՆԳՆՎ մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՃՏՊ–ի հետևանքով ինը մարդ է զոհվել։


«Տուլայի մարզի ՆԳՆՎ քննիչները մեղադրանք են առաջադրել ավտոբուսի վարորդին «Երկու Տրանսպորտային միջոցի շահագործումը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան» հոդվածով։ Այժմ նա մեղադրյալի կարգավիճակում է»,– ասել են մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ–ը։


ՃՏՊ–ից հետո տվյալ փաստով քրեական գործ էր հարուցվել։ Պատիժը նախատեսում է ազատազրկում մինչև յոթ տարի ժամկետով։ Դիտարկվել են պատահարի երկու հավանական պատճառներ` վարորդի քնած լինելը ղեկին և տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը։ Ինչպես հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սավյոնկովը, վթարը տեղի է ունեցել ղեկին քնած վարորդի պատճառով։

Այժմ քննությունը շարունակվում է, կատարվում է ավտոբուսի համալիր ավտոտեխնիկական փորձաքննություն։


Ավելի վաղ Տուլայի մարզի Ուզլովայայի դատարանն արտոնել էր ավտոբուսի վարորդի կալանավորումը։ Նա կալանավորված կլինի մինչև 2016 թվականի հունվարի 3–ը։



Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:17
23 Օգոստոսի 2017
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին (ՖՈՏՈ)
Օգոստոսի 20–ին Վրաստանի Բորժոմիի կիրճում հրդեհ էր բռնկվել։
16:29
23 Օգոստոսի 2017
«Վեոլիա Ջուր» ընկերության տարածքում հրդեհ է բռնկվել
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
15:32
23 Օգոստոսի 2017
Ստեփանավանի թունելում բախվել են Nissan–ն ու ԶԻԼ–ը. 2 մարդ հոսպիտալացվել է
Չորեքշաբթի`  օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  
12:29
23 Օգոստոսի 2017
Աշտարակի տներից մեկի խոհանոցում գյուրզա է հայտնաբերվել
Այսօր առավոտյան Աշտարակի տներից մեկի խոհանոցում գյուրզա է հայտնաբերվել։
12:16
23 Օգոստոսի 2017
Համացանցում հայտնվել է Երևանում այսօր գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը
Համացանցում հրապարակվել է Երևանի Սախարովի հրապարակում այսօր գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
10:52
23 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. 2 երեխա հոսպիտալացվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` Սախարովի հրապարակում։
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։