483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության կասկածյալին
19:16
11 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին, ով կասկածվում է Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նրա սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

«Իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Հակոբյանը հրազենային վնասվածքները ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և հարցաքննվել։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:09
21 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով ավտովթար Թալինում. կա 4 վիրավոր
Երեքշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
11:46
21 Նոյեմբերի 2017
Էջմիածնի գերեզմանատներից մեկում տղամարդու հրկիզված և կախված դի է հայտնաբերվել
Էջմիածնում կախված և այրված տդամարդու դիակ է հայտնաբերվել։
11:04
21 Նոյեմբերի 2017
Արմավիրում 80–ամյա տղամարդն ինքնասպան է եղել` թողնելով գրություն
Արմավիրում 80–ամյա տղամարդն ինքնասպան է եղել` պատին փորագրելով գրություն։
10:40
21 Նոյեմբերի 2017
 Վրաերթ–ավտովթար Երևանում. կան տուժածներ
Նախօրեին վրաերթ–ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
20:02
20 Նոյեմբերի 2017
2017 թ.–ի 10 ամսում ՀՀ–ում ՃՏՊ–ից զոհվել է 228 մարդ (ՎԻԴԵՈ)
2017 թ.–ի 10 ամսում Հայաստանում ՃՏՊ–ից զոհվել է 228 մարդ, տուժել` 4352–ը։
14:00
20 Նոյեմբերի 2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. վերջին պահին կանխվել է ինքնասպանության փորձը
Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ:
13:43
20 Նոյեմբերի 2017
ՃՏՊ ՌԴ-ում. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
11:31
20 Նոյեմբերի 2017
Մեքենաներ են բախվել Հայաստանում. OPEL–ի վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 20–ի գիշերը Իջևան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
10:36
20 Նոյեմբերի 2017
Արարատում 19–ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ. այժմ բժիշկների հսկողության տակ է
Նոյեմբերի 18-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:
15:27
19 Նոյեմբերի 2017
Իրարանցում երևանյան մետրոյում. ոստիկանությունը դադարեցրել է կայարաններից մեկի երթևեկությունը
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում։
18:25
18 Նոյեմբերի 2017
Կայծակը հարվածել է Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին (ՎԻԴԵՈ)
Կայծակը թռիչքի ժամանակ հարվածել է KLM ավիաընկերության Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին։