485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Աղջիկ է ընկել Երևանի տներից մեկի պատշգամբից
20:09
04 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի պատշգամբից մարդ է ընկել, հայտնում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդման, դեպքի մասին ահազանգը ստացվել է հունվարի 3-ին, ժամը 23.03-ին: Հայտնել են, որ շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարաններից մեկի բնակիչ Ա. Հայրապետյանը (1992 թ. ծնված) վայր է ընկել բնակարանի պատշգամբից»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ Հայրապետյանն 9-հարկանի շենքի ութերորդ հարկի բնակիչ է: Աղջիկը շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է «Հերացի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ողնաշարի կոտրվածք և առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հայտնում է shamshyan.com-ը:

«Աղջիկն ընկնելու ժամանակ պոկել է լվացքի մի քանի պարաններ և ողջ է մնացել, երբ ընկել է ձնակույտի մեջ»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։