+11
Եղանակը Երևանում
Հայ

Մանվել Գրիգորյանի որդին կասկածվում է ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ կրակելու համար

19:41
05 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4–ին Երևան–Արմավիր ավտոճանապարհին Արշալույս համայնքի մոտակայքում երկու երիտասարդների միջև վեճ է ծագել երթևեկության պատճառով։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նրանցից մեկը հանել է ատրճանակը և կրակել մյուսի ուղղությամբ, ինչից հետո լքել է դեպքի վայրը։

Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։

Հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ կասկածյալը նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։

Հանգամանքները պարզվում են։

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ խոսքը նախկին պատգամավորի որդու` Արա Գրիգորյանի մասին է։ Նշվել է նաև, որ բերման ենթարկելուց հետո նրան ազատ են արձակել չհեռանալու ստորագրությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
15:43
16 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից։
13:53
16 Սեպտեմբերի 2019
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում:
11:13
16 Սեպտեմբերի 2019
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր:
13:48
15 Սեպտեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ:
12:37
15 Սեպտեմբերի 2019
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին:
11:00
15 Սեպտեմբերի 2019
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է: