420.39
4.19
395.1
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մահվան ելքով ավտովթար Երևանում. մի քանի երիտասարդներ քարերով հարվածել են օգնության եկած փրկարարներին

10:33
11 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի երեկոյան դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:40-ի սահմաններում BMW X5 ավտոմեքենայի վարորդը Թոխմախի գերեզմաններից դեպի Նոր գաջ գործարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով մի մարդ տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Վարդաշեն 8-րդ փողոցի 71 տան բնակիչ՝ 25-ամյա Աշոտ Դովլաթյանն էր: 

Մեկ մարդ էլ՝ նույն փողոցի 82 տան բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայրում մի քանի երիատասարդներ սկսել են քարերով հարվածել օգնության եկած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, վնասել են ճանապարհային ոստիկանության և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաները:

«Նրանք իրենց քայլը պատճառաբանում էին նրանով, որ շտապօգնությունը չի ժամանում, մինչդեռ Երևանի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն ժամանել էր և վիրավորին տեղափոխել հիվանդանոց, իսկ քանի որ երկրորդը մահացել էր, հետևաբար, շտապօգնության փոխարեն պետք է ժամաներ դի տեղափոխող բրիգադը»,- ասվում է գրառման մեջ:

Իրավիճակը հնարավոր է դարձել հանդարտեցնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի ժամանումից հետո, երբ ոստիկանության և փրկարարների ավտոմեքենաները կոտրած կասկածյալներին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նրանցից մեկը Վարդաշեն 10-րդ փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 24-ամյա Արա Շավեշյանն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում
15:53
16 Ապրիլի 2024
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ (ՎԻԴԵՈ)
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ. ՎԻԴԵՈ
15:21
15 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք․ ԲԿ–ն՝ 3–րդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
13:48
15 Ապրիլի 2024
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
11:28
15 Ապրիլի 2024
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:12
15 Ապրիլի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս (ՎԻԴԵՈ)
Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
09:59
15 Ապրիլի 2024
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
22:27
13 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել