ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին վիճաբանություն է գրանցվել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վիճաբանությունն ուղեկցվել է կրակոցներով:
Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել Արարատի մարզի երեք բնակիչներ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցային համալիրից:
Загружается новость ... "Лево"
Բերման ենթարկվածներն են` Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Խաչիկ Խաչատրյանը, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանը և 38-ամյա Ռուդիկ Մարգարյանը:
Աղբյուրի տեղեկացմամբ, նշված անձինք նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ա. Դավթյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Հաղորդվում է, որ կրակոցների ադյունքում զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-