535.62
7.44
480.03
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կրակել են ոտնաթաթերին. կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում

20:02
19 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վերջինս վնասվածքներ է ստացել է զույգ ոտնաթաթերի հատվածում: Տուժածը, ըստ աղբյուրի, հիվանդանոցում բժիշկներին, իսկ այնուհետև՝ ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, թե հրազենային վնասվածքները ստացել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ իրենց փողոցում քայլելիս:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Վարդան Հարությունյանն է: Մինչ Վ. Հարությունյանը փորձում էր Մալաթիայի ոստիկաններին մոլորեցնել, ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, պարզել են, որ Վ. Հարությունյաը նշված վնասվածքները ստացել է օգոստոսի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում՝ Արմավիրի մարզի Տարոնիկ և Ակնալիճ գյուղերի խաչմերուկում անհայտ անձի կողմից ինքնաշենով արձակված կրակոցներից:

Ըստ աղբյուրի, նշված կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել:

Նույն կայքն ավելի վաղ հայտնել է օգոստոսի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին:

Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ էր ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել էին 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ:

Նշված վայրում գետնին հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
14:34
19 Մայիսի 2019
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
12:35
19 Մայիսի 2019
Լոս Անջելեսում Lamborghini-ն երկու կես է եղել. զոհերից մեկը հայ է (ՎԻԴԵՈ)
Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհերից մեկը հայ է:
11:00
19 Մայիսի 2019
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
18:02
18 Մայիսի 2019
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակից հյուսիս–արևելք
Սպիտակից հյուսիս–արևելք երկրաշարժ է գրանցվել։
11:47
18 Մայիսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ. նա ձերբակալվել է
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ` պատճառելով 50 հազար դրամի վնաս։
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:39
17 Մայիսի 2019
Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ: