ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խոշոր ՃՏՊ–վրաերթ է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, բախվել է Երևանի բնակիչ Արթուր Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է
shamshyan.com–ը, Mercedes-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին, որտեղ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնող հետիոտնին, որից հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, ինչպես նաև նրա կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատ, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։ -0-