Խուլիգանություն Երևանում. մի խումբ անձինք «հաշիվներ են պարզել» Mercedes–ի հետ (ՎԻԴԵՈ)
11:42
19 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել հունվարի 17–ին Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում մի խումբ անձինք դուրս են գալիս Opel մակնիշի ավտոմեքենայի միջից, հարձակվում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ երիտասարդներից մեկն իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:–0–