ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խառը ոճի մարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոն Օմսկից ձերբակալվել է հայազգի քաղաքացուն ոչ դիտավորությամբ սպանելու կասկածանքով: Այդ մասին կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, հայտնում է «ՍուպերՕմսկ» լրատվական գործակալությունը, գրում է
lenta.ru-ն:
Ինչպես պարբերականին է հայտնել Քննչական կոմիտեի մարզային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Լարիսա Բոլդինովան, քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4 մասով («Առողջությանը ծանր վնաս հասնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան»): Նա պարզաբանել է, որ 22-ամյա Ֆեդոնենկոն ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Կատարվածով զբաղվում է հատկապես կարևոև գործերի բաժինը: Ֆեդոնենկոյի և Զալիբեկյանի վեճի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մարտիկի տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են սափրագլուխների կողմից օգտագործվող պարագաներ:
Ֆեդոնենկոն խառը մարտարվեստի ֆեդերացիայի մարզային բաժնի անդամ է, 2013 թվականին զբաղեցրել է «Ոսկե սաղավարտի գավաթի» մրցաշարի երկրորդ տեղը: Սովորել է ՆԳՆ Ակադեմիայում, ավելի ուշ թողել է ուսումը և սկսել աշխատել պարեկապահակային ծառայության տեսուչ, կես տարի առաջ ազատվել է աշխատանքից: -0-