527.39
7.13
475.9
+34
Եղանակը Երևանում
Հայ

Կեղծ ազդանշան. կառավարության շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել

13:58
15 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել չորեքշաբթի Երևանում` ահազանգ է ստացվել կառավարության N3 շենքում տեղադրված ռումբի մասին։

Ինչպես հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, հղում անելով տեղում հավաքված ոստիկաններին, ռումբի մասին ահազանգը ստացվել է գրեթե երկու ժամ առաջ։

Նախարարությունների բոլոր աշխատակիցները տարհանվել են, շենքում աշխատել են կինոլոգները։

«Ներկա պահին տեղեկություն է ստացվել, որ ահազանգը կեղծ էր, և պետտեսչությունների աշխատողները վերադառնում են շենք»,– հայտնեց գործակալության թղթակիցը։

Ինչպես հայտնեցին «Նովոստի–Արմենիա»–ին ԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 11։21–ին «911» ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին մտադիր է պայթեցնել Առողջապահության նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հոգեբանական օգնության մասնագետ։

N3 կառավարական մասնաշենքում, բացի Առողջապահության նախարարությունից, գտնվում են նաև, Գյուղատնտեսության, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Ազգային վիճակագրական կոմիտեն և պետական այլ գերատեսչություններ։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: