549.22
7.58
485.86
+7
Եղանակը Երևանում
Հայ

Կացնով 88–ամյա մորը սպանած տղամարդը հաշվառված է եղել նարկոհոգեբուժական կաբինետում. ՔԿ

19:31
15 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, ոստիկանությունից հաղորդում է ստացվել 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տարեց կինը մահացել է: 

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: 62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորը սպանելու կասկածանքով:

«Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 2007թ.–ի մայիսի 14–ի «ասթենո-դեպրեսիվ համախտանիշ»  ախտորոշմամբ հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:23
23 Մարտի 2019
Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում (ՖՈՏՈ)
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:25
23 Մարտի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Վանաձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:08
22 Մարտի 2019
Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. 15–ամյա տղան մոտ 150-200 մետրից ընկել է անդունդը
Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. 15–ամյա տղան մոտ 150-200 մետրից ընկել է անդունդը:
12:11
22 Մարտի 2019
Քիմ Քարդաշյանը կիսվել է մանկական լուսանկարով (ՖՈՏՈ)
Ամերիկացի հայտնի ռեալիթի-աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար իր պապիկի հետ:
10:15
22 Մարտի 2019
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

20:31
21 Մարտի 2019
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մոտ 96,7 հազ. դոլարի յուրացում է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մոտ 96,7 հազ. դոլարի յուրացում է բացահայտվել։
19:59
21 Մարտի 2019
Գողացել և հեռացել է ՀՀ–ից. հայտնի է «Հայինկասացիա»–ից 20 հազ. դոլար հափշտակած անձի ինքնությունը
Գողացել և հեռացել է ՀՀ–ից. հայտնի է «Հայինկասացիա»–ից 20 հազ. դոլար հափշտակած անձի ինքնությունը:
19:03
21 Մարտի 2019
Երևանում բախվել են Mercedes–ն ու Nissan–ը. 9–ամյա ուղևորն օրեր անց հիվանդանոցում մահացել է
Երևանում բախվել են Mercedes–ն ու Nissan–ը. 9–ամյա ուղևորն օրեր անց հիվանդանոցում մահացել է, հարուցվել է քրգործ:
16:53
21 Մարտի 2019
Բացառիկ տեսանյութ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած BMW X6-ի ու Lexus-ի բախումից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվում է բացառիկ տեսանյութ, թե ինչեպես է մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախումը:
15:07
20 Մարտի 2019
Հայտնի է Մոսկվայում 11–ամյա հայ տղայի մահվան պատճառը
Հայտնի է Մոսկվայում 11–ամյա հայ տղայի մահվան պատճառը:
14:37
20 Մարտի 2019
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել:
10:44
20 Մարտի 2019
Սպանություն Երևանի կենտրոնում. 29–ամյա երիտասարդը մահացել է սրտի մասում ստացած դանակի հարվածներից (ՖՈՏՈ)
Սպանություն Երևանի կենտրոնում. 29–ամյա երիտասարդը մահացել է սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից: