534.43
7.58
476.45
+26
Եղանակը Երևանում
Հայ

Կացնահարել է մորը. հայտնի է Տավուշում դաժան սպանության պատճառը (ՖՈՏՈ)

16:43
15 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

убийство, Тавуш

Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո Օսան Սիմոնյանը մահացել է։ 

Կատարվածի հանգամանքները պարզելուց հետո քրեական հետախույզները մորը կացնահարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 61-ամյա Սարգիս Սիմոնյանին։

убийство, Тавуш

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են, ինչն էլ հանգուցալուծվել է սպանությամբ։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել և առգրավվել է։ Սարգիս Սիմոնյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:48
17 Հուլիսի 2019
Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան վիրավորներ։
14:37
17 Հուլիսի 2019
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 երեխա
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 մանկահասակ երեխա։
14:06
17 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. բեռնատարի կոնտեյները կողաշրջվել է Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում
Արտակարգ պատահար Երևանում. Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բեռնատարի կոնտեյներ է կողաշրջվել։  
13:26
17 Հուլիսի 2019
Մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Առգրավվել  են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
11:29
17 Հուլիսի 2019
57–ամյա Վահան Սերոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է ամյա Վահան Սերոբյանը։
21:25
16 Հուլիսի 2019
39–ամյա մայրն ու 17–ամյա դուստրն որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում են 39–ամյա մայրն ու նրա 17–ամյա դուստրը։
21:15
16 Հուլիսի 2019
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը (ՎԻԴԵՈ)
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը` պատճառելով մոտ 400․000 դրամի վնաս:
20:08
16 Հուլիսի 2019
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ:
17:59
16 Հուլիսի 2019
Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել (ՖՈՏՈ)
Թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ է կանխվել։
17:48
16 Հուլիսի 2019
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար:
16:13
16 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Գազելն ու քարով բարձված ԶԻԼը (ՖՈՏՈ)
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
12:19
16 Հուլիսի 2019
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ: