ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 00:10-ի սահմաններում Opel ավտոմեքենայի վարորդը Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:
Загружается новость ...
"Право"
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Դավիթաշենի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Կայքի տեղեկացմամբ, մահացածները հարազատ եղբայրներ էին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեկաան գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե մահացածներից ով է եղել վարորդը: -0-