482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Հայաստանում մինչև հիմա մշակույթի նոր հուշարձաններ են հայտնաբերվում
16:49
13 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարբեր մարզերում կան հուշարձաններ և մշակութային արժեքներ, որոնք մինչև վերջ ուսումնասիրված չեն, ավելին` մինչև հիմա տարբեր մարզերում հայտնաբերվում են նոր հուշարձաններ, երեքշաբթի լրագրողներին ասաց հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը։

«Վերջին տարիներին մենք համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում հրատարակվում են Հայաստանի ուղեցույց–բրոշյուրներ։ Օրինակ, մի քանի տարի առաջ մենք հրատարակել ենք Լոռու և Տավուշի մարզերի ուղեցույցները, իսկ այս տարի` Գեղարքունիքի և Կոտայքի մարզերինը», – ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ նման բրոշյուրները կարևոր են տուրիզմի զարգացման տեսակետից, քանի որ լավ ուղեցույցներ են զբոսաշրջիկների համար։

«Թվային հուշարձան» ՀԿ–ի նախագահ Արմեն Գևորգյանն իր հերթին նշեց, որ նման բրոշյուրների մի քանի հարյուր օրինակներ բաժանվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարանների ներկայացուցիչներին։

«Նրանք իրենց հերթին պետք է այդ բրոշյուրները փոխանցեն ուսումնական կենտրոններին, տուրիստական կազմակերպություններին և հյուրանոցներին», – նշեց Գևորգյանը։

Նա նաև ավելացրեց, որ ծրագրի իրականացման նպատակով հատկացվել է 2 մլն դրամ (մոտ 4,2 հազար դոլար)։

«Հայաստանում կա մոտավորապես 25 հազար հուշարձան, և լավ կլիներ, եթե յուրաքանչյուր մարզում լինեին նման բրոշյուրներ, որոնք օգնում են մարդկանց կողմնորոշվել տեղանքում», – ասաց Գևորգյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով: