483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
05:23
23 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին նշված է Հայաստանի քննչական կոմիտեի կայքում։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել են  Սմբատ Հակոբյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք քննիչն ընդունել է վարույթ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը 2015թ.–ի սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։

Ինչպես նշվածէ հաղորդագրության մեջ, ջեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
11:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
21:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
20:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
19:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
03:25
01 Նոյեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
02:33
01 Նոյեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
00:09
01 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
04:57
31 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
04:47
31 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
04:28
31 Հոկտեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։