478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+28
Եղանակը Երևանում
Հայ
Արարատի մարզի աշակերտների կերած կարկանդակներում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
20:17
22 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

2015թ.–ին սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին մատակարարել է հացաբուլկեղեն, այդ թվում՝ Բաղրամյան գյուղի դպրոցին՝ հոթ-դոգ, կարտոֆիլով կարկանդակ, կեքս, չամիչով բուլկի, երկու տեսակի գաթա և խաչապուրի, իսկ Այգեզարդ գյուղի դպրոցին՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակ, կեքս և չամիչով բուլկի, որոնք դպրոցի ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցականներին:

Որոշ ժամանակ անց հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտները դժգոհել են սրտխառնոցից, թուլությունից և տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ թվարկված հացաբուլկեղենից վերցվել են նմուշներ, իսկ հացաբուլկեղենի պատրաստման և իրացման գործում առնչություն ունեցած անձանցից՝ համապատասխան քսուքներ՝ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի և խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։
13:18
24 Հուլիսի 2017
Ավտովթար Լոռիում. երկու հոսպիտալացվածներից մեկը ՌԴ քաղաքացի է
Կիրակի՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:40
24 Հուլիսի 2017
36–ամյա քաղաքացի է կորել Շիրակում. ենթադրվում է, որ նա ջրահեղձ է եղել
Այս գիշեր Շիրակի մարզում 36–ամյա քաղաքացի է կորել։
10:45
24 Հուլիսի 2017
Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. 1 մարդ հոսպիտալացվել է
Վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Արտաշատի գազալցակայաններից մեկում։
10:15
24 Հուլիսի 2017
Երևանում ուղևորատար «Գազել» է վթարվել. 7 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։