480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Սպանվել է Շամշադինի զինվորական կոմիսարը
12:06
19 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին, հաղորդում է shamshyan.com-ը:

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են. «Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ ապտակել է նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, գնում գյուղապետարան, 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից»:

Քանի որ կրակոցները մահացու են եղել, զինկոմը վայրկյաններ անց գիտակցության չգալով մահացել է: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը և կրակված 2 պարկուճ: Սպանություն կատարող կասկածյալը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Քննիչի որոշմամբ Արթուր Մկրտչյանը ձերբակալվել է:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել: