478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում բոտուլիզմի դեպք է գրանցվել
19:23
31 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի Գյումրիում բոտուլիզմի մեկ դեպք է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է:

Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է:

Նույն մարինադից օգտագործել են ընտանիքի ևս երկու անդամներ, որոնցից մեկի մոտ օգոստոսի 31-ին սկսել են զարգանալ բոտուլիզմին բնորոշ կլինիկական նշաններ՝ աչքի կոպի իջեցում, անզուսպ փսխումներ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում է ստացիոնար բուժում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից կամ

տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե։

Բոտուլիզմը սուր ինֆեկցիոն հիվանդություն է։ Առաջանում է անաերոբային բակտերիաներից և նրանց տոքսիններից և հիմնականում ախտահարում է գլխուղեղի ներվերը։

Առավել մեծ թվով բոտուլիզմի դեպքեր են գրանցվում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Լաբորատոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված սննդի օգտագործումն է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:38
27 Հուլիսի 2017
Ռուսաստանաբնակ հայազգի ծանրորդ Սերգեյ Պետրոսյանն է մահացած հայտնաբերվել
Ծանրամարտի Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանն է մահացել Կրասնոդարի երկրամասում:
20:58
27 Հուլիսի 2017
Վրաերթ Աջափնյակում. տուժած հետիոտնների առողջական վիճակը ծանր է
Հինգշաբթի ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում։
17:12
27 Հուլիսի 2017
Էջմիածնում ոստիկաններն ինքնասպանություն են կասեցրել` ձեռքերով շղթա կազմելով
Հինգշաբթի ցերեկն ինքնասպանություն է կանխվել Էջմիածնում։
14:52
27 Հուլիսի 2017
Իսկական «ջրհեղեղ» Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՎԻԴԵՈ)
Առավոտյան իսկական «ջրհեղեղ» է գրանցվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։
12:31
27 Հուլիսի 2017
Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ–ում
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
10:39
27 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Կապանում. 2 մարդ տեղում մահացել է
Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կապանում։
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։